November 28, 2024

Tag Archives: Երկիր

Խախտվել է կրակի դադարեցման համաձայնագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Երևան, 26 օգոստոսի (Սնարք). Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Հայաստանի միջև կրակի փոխադարձ դադարեցման մասին երկկողմանի համաձայնագիրը: Ինչպես թղթակիցներին հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում, օգոստոսի 25-ին Նախիջևանի Հանրապետությունից հրետակոծության են ենթարկել Վայքի շրջանի Բարձրունի գյուղի՝ դաշտային աշխատանքներով զբաղվող բնակիչները: Վնասվել է գյուղտեխնիկական: Բարեբախտաբար, զոհեր […]

Դիրքային մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մամլո ծառայության տեղեկությունների համաձայն, օգոստոսի 25-ին լույս 26-ի գիշերը մարտերը Մարտակերտի շրջանում շարունակվում էին: Առավել շիկացած է մթնոլորտը Դրմբոն գյուղի շրջակայքում: ԼՂՀ պաշտպանության ուժերին հաջողվել է շարքից հանել թշնամու մեկ հրասայլ: Ադրբեջանական կողմից կան նաև կենդանի ուժի կորուստներ: Լարված է մնում իրավիճակը նաև Մարտունու շրջանում, որտեղ […]

Ահաբեկչական գործողություններ Թբիլիսիում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Թբիլիսիում, համալսարանի շրջանում, գործել է պայթուցիկ կայանքը, իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանու տան մոտակայքում կրակ է բացվել նռնականետերից: Զոհերի և հետևանքների մասին դեռևս լուրեր չկան:

Շևարդնաձեի նամակը Բուտրոս Ղալիին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Վրաստանի Պետխորհրդի նախագահ Է. Շևարդնաձեն երկուշաբթի օրը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին՝ ներկայացնելով Աբխազական Ինքնավար Հանրապետության ընթացիկ իրադրությունը: Վրաստանի Պետխորհրդի մամլո ծառայության հաղորդման համաձայն, նամակում շարադրված են աբխազական տագնապի պատճառներն ու ակունքները, ինչպես նաև բերված է Վրաստանի Պետխորհրդի՝ օգոստոսի 24-ին հանրապետության ժողովրդին ուղղված դիմումի տեքստը: Շևարդնաձեն […]

Աբխազիան մարտնչում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Աբխազական խորհրդարանի մամլո ծառայության հաղորդման համաձայն, լույս երեքշաբթի գիշերը «Աբխազիայի ինտերնացիոնալ ուժերը խոշոր օպերացիաներ են իրականացրել» Սուխումում և Գագրա քաղաքների շրջանում: Դրա հետևանքով, ինչպես հաղորդվում է աբխազական զինվորական հետախուզությունը, Պետխորհրդի զորքերից ավելի քան 40 հոգի սպանվել է: Աբխազական կողմը ունեցել է 5 սպանված և 12 վիրավոր: Մամլո ծառայությունը նաև […]

«Ադրբեջանի տրոհման վտանգը չեզոքացել է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը հայտարարել է, որ իր իշխանության երկու ամսվա ընթացքում ադրբեջանական զորքերին Ղարաբաղի համար չհայտարարված պատերազմում հաջողվել է նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը: Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, Էլչիբեյն ասել է, որ իր ղեկավարության օրոք հաջողվեց չեզոքացնել Ադրբեջանի տրոհման վտանգը: Նրա խոսքերով, Ադրբեջանում ազգային տարադրամի ներդրումը կարևոր հանգրվան է հանրապետության […]

Իրան-Նախիջևան համագործակցություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Իրանը մտադիր է գազամուղ կառուցել Նախիջևանի համար և այդ հանրապետության հետ ստեղծել տնտեսական համագործակցության սերտ հարաբերություններ: Թեհրանի ռադիոն հաղորդել է, որ Նախիջևանի Հանրապետության ղեկավար Հեյդար Ալիևը Իրանի մայրաքաղաք կատարած իր եռօրյա այցի ավարտին 2 փաստաթուղթ է ստորագրել: Դրանցով նախատեսվում է գազամուղի անցկացում, հյուպատոսությունների փոխանակում և Նախիջևանի ու Իրանում գտնվող […]

Հայաստանից դուրս է բերվում Ռուսաստանյան զորքի մի քանի ստորաբաժանումներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Վերջին ժամանակներս հանրապետությունում ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվել, թե Հայաստանի տարածքից սկսվել է ռուսաստանյան զինված ուժերի դուրսբերումը: Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ա. Մանուչարյանի գրասենյակից հաղորդել են, որ «դա վաղօրոք ծրագրավորված գործողություն է»: Դուրս է բերվում մի քանի ոչ մեծ ստորաբաժանումների անձնակազմը, որոնք հետագայում համալրվում են հայազգի զինծառայողներով:

Ադրբեջանի և Հայաստանի նախարարները կհանդիպեն Ղազախստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 24-ին Ն. Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի և Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող դրությունը: Ըստ նույն աղբյուրի, Ղազախստանի նախագահը հակամարտ կողմերի միջև իբրև միջնորդ հանդես գալու պատրաստակամություն է հայտնել և կողմերին կոչ արել անհապաղ բանակցություններ սկսել: Նախագահները համաձայնության են […]

Էդ. Հովհաննիսյանը դիմել է վերականգնելու իր քաղաքացիական իրավունքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) 1984թ. հուլիսին Երևանի պետհամալսարանի պրոֆեսոր Էդվարդ Հովհաննիսյանը մի հրամանագրով զրկվեց ԽՍՀՄ քաղաքացու «բարձր կոչումը» կրելու իրավունքից: Ժամանակ անցավ, դեպքեր կատարվեցին, ԽՍՀՄ-ը անհետացավ, բայց «բարձր կոչումն» ու կարմրակազմ «նայեք-նախանձեք»-ը մնացին… Հայաստանը դարձավ անկախ պետություն՝ բնակեցված գոյություն չունեցող  երկրի քաղաքացիներով: Օգոստոսի 17-ին Էդ. Հովհաննիսյանը դիմել է հանրապետության նախագահին՝ խնդրելով վերականգնել իր […]

Categories

Archives