«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283) Երեկ առավոտյան, Հայաստանի պատվիրակությունը, պետական նախարար Գագիկ Շահբազյանի գլխավորությամբ, մեկնեց Թուրքիա՝ վարչապետ Սուլեյման Դեմիրելի կողմից Հայաստանին խոստացված 100000տ հացահատիկի փոխադրման հետ կապված հարցերը լուծելու համար: Հայաստանի կառավարության մամլո կենտրոնը տեղեկացնելով այս մասին, նշեց, որ կառավարությունը հույս է ունի, որ հարցը դրական ընթացք կստանա և խոստացված հացահատիկը Հայաստան կառաքվի: […]