«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը ստորագրել է հրամանագիր «Հանրապետությունում ստեղծված սոցիալ–տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության եւ տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին», ուր արձանագրելով ստեղծված ծանր կացությունը՝ նախագահը հրամայում է նախարարություններին, պետական վարչություններին եւ գերատեսչություններին, իշխանության գործադիր մարմիններին, էներգահամակարգի, սննդարդյունաբերության եւ բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս ձեռնարկություններին անցնել շուրջօրյա աշխատանքային […]