November 27, 2024

Tag Archives: Երկիր

Վարչապետը մեկնեց Մոսկվա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386) ԱՊՀ երկրների կառավարութ­յունների ղեկավարների այսօր կայանալիք նիստին մասնակցելու նպատակով մարտի 11-ին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը՝ վարչաաետ Հ. Բագրատյանի գլխավո­րությամբ։ Նիստում քննարկվելու են սոցիալ-տնտեսական եւ այլ հիմնա­հարցեր, որոնց վերաբերյալ նախա­տեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր։ Այդ թվում հակամե­նաշնորհային քաղաքականության համաձայնեցման, միջպետական հեռուսստառադիոյի համակարգիչ խորհրդի կանոնադրության եւ կազ­մի, Հայրենական մեծ պատերազմի […]

Հիշեցում Համբարձում Գալստյանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386) Քաղաքային խորհուրդը վրդովվել է։ Նախկին քաղաքապետը նո­րից հայտնվեց ասպարեզում ու, ոչ ավելի – ոչ պակաս, թքեց քաղա­քային իշխանության երեսին։ Ու պարտքը կատարած հեքիաթի հերոսի նման նորից անհետացավ քաղաքից (բա, ասում էիր՝ «Հայտնեք, որ ես արդեն քաղաքում եմ»): Պարոն Գալստյան, քար ես գլորել, գուցե ցանկանամ իմանալ մինչեւ ուր գլորվեց։ 1988-ի […]

Համբարձում Գալստյանը քննարկման առարկա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386) Մարտի 11-ին երքաղխորհրդի արտահերթ նիստը քն­նարկում էր մեկ հարց. «Համբարձում Գալստյանի կողմից պատգամավորին անհարիր ա­րարք թույլ տալու մասին»։ Նիս­տը սկսվեց օրակարգի հարցի շուրջ վիճաբանությամբ։ Կար­ծիքներ եղան, թե առանց «օրվա հերոսի» մասնակցության նման հարց քննարկել չի կարելի։ Ապա, մասնակիցների պահանջով, ար­ժանահիշատակ խորհրդակցութ­յան մասին նախագահի առաջին տեղակալը տեղեկություններ տվեց, լսվեց նաեւ […]

«ԼՂՀ ղեկավարության պաշտոնական կարծիքը արտահայտում են միայն լիազորված անձինք»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386) Հայաստանում ԼՂՀ մշ­տական ներկայացուցիչ Ման­վել Սարգսյանը «Ղարաբաղը բավարարված է Հռոմի հանդիպմամբ» խորագրով վեր­ջերս «Սնարք» գործակալութ­յան տարածած ինֆորմացիա­յի առթիվ «Նոյյան տապա­նի» թղթակցին հայտարարել է, որ «ԼՂՀ ղեկավարությունը դեռեւս չի արտահայտել իր գնահատականը Հռոմում ձեռք բերված վերջին պայմանա­վորվածությունների առթիվ»։ Մանվել Սարգսյանը նշել է, որ այդ համաձայնագրի շատ կետեր առաջ են բերել […]

Թշնամու կուտակումներ Լաչինի շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386) ԼՂՀ Հանրապետության ռազաճակատներում իրադրությունը վերջին օրերին մնում էր հարա­բերականորեն հանգիստ։ ԼՂՀ ինք­նապաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են Մարտակերտի շրջանի կենտրոնական հատվածում ազատագրած բոլոր դիրքերը։ Միաժամանակ, ինքնապաշտ­պանության կոմիտեի հետախու­զության տվյալներով, Լաչինի մի­ջանցքի հյուսիսային եւ հարա­վային հատվածներում նկատվում են ադրբեջանական բանակի կեն­դանի ուժի եւ ռազմական տեխնի­կայի խոշոր կուտակումներ։ Ռազ­մական հրամանատարության կող­մից ձեռնարկվում […]

«Մինչեւ Լաչինը չփակվի…»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) ասում է ադրբեջանցի դիվանագետը Այս օրերին Ադրբեջանի զանգվածային լրատվական միջոց­ներով պարբերաբար երբեմն քողարկված, երբեմն բացահայտ շարադրվում են այն պայմանները, որոնց կիրառումը միայն կարող է Ադրբեջանին զինադադար պարտադրել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ։ Այդպիսի մի ծավալուն հա­ղորդում հնչեց սարտի 9-ին «Ազատություն» ռադիոկայանով, հանդես եկան Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանատու աշխատակրց Արիֆ Ազիզը եւ […]

Բաքուն հերքում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Ինչպես հաղորդում է «Տելեֆաքս» հեռուստածրագիրը, մարտի 7-ին Ադրբեջանի նախագահի մամ­լո ծառայությունը «Ազերթաջի» ալիքներով տարածել է մի հայտարարություն, որով դժգոհություն է հայտնվում Ադրբեջանի մասին Ռուսաստանի լրատվական գործա­կալությունների տարածած «ան­հանդուրժելի, բացահայտ սադրիչ բնույթ կրող» լուրերի առիթով։ «Մարտի 7-ին «Վեստի» ծրագրով ռուսաստանյան հեռուս­տատեսությունը տարածել է «Նեգա» գործակալության հաղորդագ­րությունը, որ իբր լեզգիաբնակ շր­ջաններում […]

Պարտքով հաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Օրեցօր Տավուշում ընչա­զուրկների, սնանկների թիվն ավե­լանում է, զուգահեռաբար մեծանում է պարտքով կտրոնային հաց գնողների թիվը տարբեր խանութ­ներում։ Բայց ուրախալի է մի փաստ. Բերդի բնակիչ Սարգիս Մելիքյանը մարել է շրջկենտրոնի ամենամեծ մթերային խանութի՝ ունիվերսամի գնորդների 51 000 ռուբլի հացի պարտքը։

Պատանդներին հողին հանձնեցին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Մարտի 8-ին Պառավաքարում, Վարագավանում եւ Այգեձորում տավուշցիները հողին հանձնեցին 1992 թվականի հունիսի 4-ին պատանդ վերցված մարտիկներ Լեռնիկ Դարբինյանին, Կառլեն Ավագյանին, Մհեր Մանուչարյանին, Սեյրան Չանգլյանին։ Նրանց խոշ­տանգված մարմինները մարտի 6–ին հետ էր վերադարձրել հակա­ռակորդ կողմը։

Վոլքան Վուրալի «Պատգամները»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Ռուսաստանի Դաշնությու­նում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլքան Վուրալը վերադարձից առաջ «Հայլուր» գործակալության թղթակցի հարցե­րին պատասխանելիս արել է մի շարք «արժեքավոր» հայտարա­րություններ, որոնք հայ ժողովր­դին հղված արդի թուրքական քա­ղաքականության պատգամների տեսք ունեն։ Պատգամ առաջին. «Տարած­քային զավթումների ժամանակնե­րը անցել են»։ Հավանաբար սա իրենց է վերաբերում, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք չի […]
Page 34 of 106« First...102030«3233343536 » 405060...Last »

Categories

Archives