«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389) Օրերս հրապարակվել է Վրաստանի Հանրապետության նախկին նախագահի արտակարգ հավատարմատար, պաշտպանության խորհրդի նախագահ, գնդապետ Վախթանգ (Լոթի) Կոբալիայի հրամանը, ուր ասված է. «1993 թվականի մարտի 9-ին Գալի քաղաքում կայացավ բազմահազարանոց հանրահավաք՝ աբխազական հակամարտության խաղաղ կարգավորման պահանջով։ Հանրահավաքը ջախջախվեց խունտայի կողմից։ Գործադրվեցին տարատեսակ զենքեր: Մենգրելիայում սպասվող սադրիչ գործողությունները կանխելու համար հարկավոր է […]