November 27, 2024

Tag Archives: Երկիր

Բացենք խաղաթղթերը, պարոն նախագահ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 22 հունիսի, 1993թ., երեքշաբթի Տնաբույծ քաղաքագետների թեթև ձեռքով Հայաստանի քաղաքական տերմինաբանության մեջ բազմիմաստ «խաղ» բառը ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Ցավոք, շատերը քաղաքականությունը և դիվանագիտությունը իրոք պատկերացնում են որպես մի յուրօրինակ խաղ, որի մասնակիցները, անելով այս կամ այն քայլը, կարող են հաղթել կամ պարտվել, և դրանից ոչ մի էական, նյութական փոփոխություն չի կատարվի: […]

Անհեռատես քաղաքականությունը նպաստում է պատերազմի թեժացմանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 19 հունիսի, 1993թ., շաբաթ Օրերս Արցախում էր գտնվում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Հայլուրի» թղթակիցը մի քանի հարցով դիմեց նրան: — Ընկեր Հովհաննիսյան, «ունկնդիրն» եղաք Ղարաբաղի քաղաքական այն իրադարձությունների, որոնք հանկարծակիի բերեցին հայ ժողովրդին: Ի՞նչ կարծիքի եք Դուք, քանզի այսօր Ղարաբաղում շատերն ասում են, թե սա դավաճանական քայլ էր հայ ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս եք […]

Կոնգրեսականները ՀՀ նախագահի մոտ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների խաղաղ կարգավորման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռիչարդ Լեմանի, Ջեյմս Բիլբրեի, Ջեյմս Մորանի եւ Ալֆրեդ Մակքենսբլեսի հանդիպման ժամանակ։ Բնութագրելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, ՀՀ նախագահը ռազմական գործողությունների ամբողջ մեղքը բարդեց Ադրրեջանի իշխանությունների վրա, որոնք հակամարտության լուծմանն ամեն կերպ փորձում են […]

Ռոման Գոցերիձե. «Վրաստանը հնարավոր է ապրիլից շրջանառության մեջ դնի սեփական դրամանիշ»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Մարտի 8-ին վրացական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել փոխվարչապետ Ռոման Գոցերիձեն եւ հայտարարել, որ Վրաստանը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, որովհետեւ Ռուսաստանը չի ուղարկում խոստացած 60 միլիարդ ռուբլին։ Դրա հետեւանքով շատ ձեռնարկությունների կոլեկտիվներ աշխատավարձ չեն կարողանում ստանալ։ Ըստ Գոցերիձեի, Ռուսաստանը ձգձգում է դրամի առաքումը Վրաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով։ […]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը. 9 ապրիլի, 1993

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը երախտագիտություն է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների սաստկացման առնչությամբ լուրջ մտահոգություն դրսևորելու համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի կազմավորման գործընթացում բացակայում են միջազգային-իրավական և սահմանադրական կոնֆլիկտները, անհատական ինքնապաշտպանություն է վարում մեր երկրի տարածքի մի հատվածը օկուպացրած Ադրբեջանական Հանրապետության ուղղակի ագրեսիայի դեմ հանդիման։ Անհատական ինքնապաշտպանության նպատակով մեր […]

Թեժ մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 8 ապրիլի, 1993թ., թիվ 63(404) Ոչնչացվեց թշնամու Մազութլու ռազմական բազան ԼՂՀ ռազմաճակատներում իրադրությունը մնում է լարված։ Ինչպես տեղեկացնում է «Հայլուրի» թղթակիցը՝ ապրիլի 7-ի առավոտյան Մարտունի քաղաքը հրետակոծվել է Գրադ կայանքներից։ Մեկ բնակիչ զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել։ Կան ավերածություններ։ Միևնույն ժամանակ Աղդամի տարածքից ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Ղուրուչուղ լեռան ուղղությամբ։ Հարձակումը ետ […]

«Սըխ կացե՛ք: Լոխ լավ կըլի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) վստահեցնում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը – Հայաստանում տարածված է մի կարծիք, թե ԼՂ Հանրապետությունում գոյություն ունի երկիշխանություն, եւ իշխանության երկու թեւերի միջեւ գոյություն ունեն որոշակի ընդգծված տարաձայնություններ. ի՞նչ կարող էիք ասել այդ երկու թեւերի ներկա փոխհարաբերությունների մասին։ – Մեկ տարվա ընթացքում պետություն չի ստեղծվում։ Անհրաժեշտ են […]

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքեր չկան»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Նավթամուղը գուցեեւ անցնի Հայաստանով «Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) «Հայաստանը այս տարածաշրջանում ամենակայուն եւ ժողովրդական երկիրն է», – ապրիլի 6-ին Երեւանում ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ղարաբաղյան հիմնահարցի էությանը ծանոթանալու նպատակով իր 5 գործընկերների հետ տարածաշրջան այցելած ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Ռիչարդ Ամանը։ Հիշեցնենք, որ մինչեւ Երեւան այցելելը ամերիկյան կոնգրեսականներն արդեն եղել էին Բաքվում եւ Հայաստանից […]

Հայ զինվորների մայրերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) ՀՀ պաշտպանության նախարար Վ. Մանուկյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ն. Տեր-Գրիգորյանցը Մայրության տոնի առթիվ դիմում են հղել զինվորների մայրերին, որի մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի մայրեր, ձեր զավակները՝ մեր անկախ Հայաստանի պաշտպանները, այսօրվա դժվարին պայմաններում պատվով են կատարում իրենց սրբազան պարտքը հայրենիքի նկատմամբ, արիության եւ հերոսության […]

Սատար կկանգնենք մեր եղբայրների արդար պայքարին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Երեկ Հայաստանի ԳԽ եւ կառավարության նախագահություններն ընդունել են դիմում ուղղված Հայ ժողովրդին, որը եւ ներկայացնում ենք ստորեւ. «Հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը դժվարին փորձության առջեւ է։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչության քաղաքականությունը, որը սաստկանում է հատկապես ղարաբաղյան ռազմաբեմում՝ ինքնապաշտպանական ուժերի հաջողություններին զուգընթաց, նորանոր դրսեւորումներ է ստանում՝ ընդունելով հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիների […]
Page 21 of 106« First...10«1920212223 » 304050...Last »

Categories

Archives