«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497) Թբիլիսիում հրատարակվող վրացական «Ռեզոնանս» թերթը օգոստոսի 17-ին հրապարակել է հաղորդում այն մասին, որ իբր օգոստոսի 16-ին կայացած խորհրդարանի նիստի ժամանակ Էդ. Շևարդնաձեն վարչապետի պաշտոնում առաջադրել է Զ. Կերվալիշվիլու, իսկ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի պաշտոններում` համապատասխանաբար Ի. Սարիշվիլու և Մ. Գեորգաձեի թեկնածությունները: Ի. Սարիշվիլին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հերքել է […]