November 27, 2024

Tag Archives: Երկիր

Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն…

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113) «Մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հայտնել է ԼՂՀ Գերագույն խորհողի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ևախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով վերջերս ադրբեջանական հեռուստատեսությամբ հնչած հանրապետության տարբեր ղեկավարների հաշտվողական անուղղակի հայտարարությունները։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով, սակայն, ոչ մի բանակցության մասին խոսք չի կարող լինել, մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի պատերազմական […]

Անկախությունը ճանաչելու կոչ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Հայաստանի մի շարք քաղաքավան կուսակցություններ, այդ թվում ժողովրդավարական, ընկերվար-ժողովրդավարական, հանրապետական կուսակցությունները, ինչպես նաև Ազգային ինքնորոշում միավորումը փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, հանրապետության խորհրդարանին և կառավարությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել միջպետական հարաբերություններ։ Համատեղ հայտարարության մեջ կուսակցություններն ընդգծել են «Ռուսաստանի եւ […]

Փետրվարի 12-ը «Վերածննդի օր»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով, փետրվարի 12-ը հայտարարվել է «Վերածննդի օր»: Այսուհետեւ հանրապետության բնակչությունը պիտի տոնի այդ օրը որպես խորհրդանիշ 1988 թվականի փետրվարի 12-ին սկսված ազգային ազատագրական շարժման: Չորս տարի առաջ այդ օրը Ղարաբաղի ժողովուրդը իր վճռական Ոչ-ն է ասել Ադրբեջանի լծին:

Հետաձգվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Երկուշաբթի, փետրվարի 10-ին պիտի սկսվեր ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Գերագույն խորհրդի քարտուղարությունը, հանրապետությունում իրադրության կտրուկ սրման պատճառով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Փետրվարի 10-ին մայրաքաղաքը ենթարկվել է ուժեղ ռմբակոծության, որի հետեւանքով դժվարացել է Գերագույն խորհրդի պատգամավորների ժամանումը շրջաններից:

Էներգետիկ ճգնաժամը վերաճում է լրատվականի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Հունվարի 7-ից հոսանքազրկվել են Հայաստանի գրեթե բոլոր լրատվական գործակալությունները՝ Արմենպրեսը, «Սնարքը» եւ «Նոյյան տապան» –ը։ Քանի որ գործակալությունների աշխատանքային գործընթացը հիմնվում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող սարքավորումների վրա եւ պահանջում է չընդհատվող էլեկտրաէներգիա՝ Հայաստանի այդ գործակալությունների աշխատանքը կաթվածահար է՝ ոչ մի տող ինֆորմացիա չի ստացվում եւ չի առաքվում։

Արտակարգ դրություն Ֆիզուլիում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի հրամանով հունվարի 6-ի 00 ժամից Ֆիզուլու շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Սա Լեռնային Ղարաբաղին սահմանակից արդեն ութերորդ շրջանն է, որտեղ արտակարգ դրություն է մտցվում։ Հրամանագրում այս քայլը պատճառաբանվում է հիշյալ շրջանում գինված խմբերի առկայությամբ, որոնք անհարկի խուճապ են առաջացնում։ Արտակարգ դրության իրականացումը վստահված է ազգային […]

Էլչիբեյը սիրում է գուշակել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Հունվարի 4-ին, պատասխանելով Ագրբեջանի ռաղիոյի ուղիղ կապի ունկնդիրներին, Ա. Էլչիբեյն ասել է, որ պատերազմն իրենք հաղթանակով են ավարտելու 1993 թվականին։ Դժվար չէ hիշել, որ նախագաh ընտրվելիս նա հաղթանակ էր խոստանում 3 ամսից։ Իսկ Ադրբեջանի ԳԽ նախագաՀ Ւ. Համբարովն իր մամլո ասուլիսում ստիպված է եղել խոստովանել, որ սխալվել էր՝ հակամարտության […]

Մարտունու շրջանում ակտիվ ռազմական գործողություններ չեն արձանագրվել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Մարտունու շրջանից ստացված տեղեկությունների համաձայն, շրջանում այսօր ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել: Հրետակոծվել է շրջանի Ննգի եւ Ճարտար գյուղերի եւ Գեորգավանի տեղամասի պաշտպանական դիրքերը։ Երեկ Աղդամի շրջանից՝ «Գրադ» կայանքներից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղը եւ Նախիջեւանիկ գյուղի պաշտպանական դիրքերը։ Երկու հրետանային արկ է արձակվել նաեւ Ստեփանակերտի վրա։

Հայաստանի լրատվական շրջափակումը ճեղքելու նպատակով ՀՀ նախագահի մամլո քարտուղարը մեկնել է Մոսկվա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Արտասահմանյան խոշորագույն լրատվական գործակալությունների եւ թերթերի Ռուսաստանում հավատարմագրված թղթակիցների հետ հանդիպելու նպատակով ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը մեկնել է Մոսկվա։ Նրա այցելությունը նպատակ ունի կապեր հաստատել աշխարհի խոշորագույն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, նրանց բազմաբնույթ տեղեկություններ հաղորդել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Առաջիկա մի քանի օրերին Ռ. Շուգարյանը […]

Թուրքիան մտադիր է հացահատիկ մատակարարել Ադրբեջանին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Թուրքիան մտադիր է 500 հազար տոննա ցորեն տրամադրել Ադրբեջանին, ընդսմին 50 հազար տոննան՝ իբրեւ մարդասիրական օգնություն, նախազահ Ա. Էլչիբեյին հայտնել են թուրքական պատվիրակության անդամները, որը զլխավորում է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ն.Զոխարը։ Ադրբեջանը տարեկան մոտ 2,5 մլն տոննա ցորենի կարիք ունի։ Հանրապետությունն ինքն արտադրում է 350 հազար տոննա ցորեն։ Այս […]
Page 105 of 106« First...8090100«102103104105106 »

Categories

Archives