December 4, 2020

Tag Archives: Աշխատավոր

Դարձյալ մի զոհ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 18 փետրվարի, 1920թ., թիվ 39 Հայ ազատագրության վեհ գործը դեռ չէ վերջացել։Նա մի զոհ ևս տվեց… Փետրվարի 4-ին Զարիշատի կռիվներում, Նովո-Պոկրովկա գյուղի մոտ, ապստամբ թուրքերի դեմ մղված ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայկական զորքի 5-րդ գնդի շտաբս-կապիտան Հուսիկ Հովույանցը, դեռ 24 տարին չբոլորած։ Հանգուցյալն ավարտել է 1915թ. Թիֆլիսի բարձր քաղաքային դպրոցը, ապա գիմնազիական քննություն տալով, […]

Արդահանի դեպքերի առթիվ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 17 փետրվարի, 1920թ., թիվ 38 Կարս, 3 փետրվարի Եկվոր անհանգիստ տարրերը ամբողջ ժամանակ հրահրում և աղմկում են թաթարական գյուղերը, կողոպտում ժողովուրդը և անկարգություններ առաջ բերում։ Իշխանությունը խաղաղասիրությունը սպառելով ստիպված եղավ կարգի պաշտպանության համար կանչել զորք, որ և համապատասխանում է մեր տրամադրությանը։ Թյուրիմացությունից խուսափելու համար պատվավոր ներկայացուցիչների հետ գնում ենք դեպքի վայրը իսկական դրությունը ժողովրդին […]

Ադրբեջանի դիմումը Հայաստանին

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 13 փետրվարի, 1920թ., թիվ 35 (Կարսի շրջանի դեպքերի առթիվ) Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այս օրերին հեռագիրներ է ստացել Կարսի հայրենակցական միության նախագահից այն մասին, որ հունվարի վերջին հայ զորքերը մի շարք գյուղեր են ավերել Կարսի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այդ առթիվ արտաքին գործերի նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հետևյալ հեռագիրն է ուղարկել փետրվարի 3-ին. «Ադրբեջանի […]

Ղարաբաղի բռնագրավումը, Բոյուք-Վեդին, Նախիջևանը…

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 13 փետրվարի, 1920թ., թիվ 35 …Միթե պարզ չէ, որ պ.պ. Ուսուբբեկովների, Սուլթանովների, Ղարաբայլիների և այլոց համար, որ գործակալների միջոցով գրգռելով Բորչալուի, Նախիջևանի, Զարիշատի, Չըլդրի և Աղբաբայի թուրքերի ազգային-կրոնական ինստինկտները, զինելով նրանց, ապստամբության կոչեր անելով՝ անհնարին է դարձնում որևէ մերձեցում, որքան էլ այդ մասին գրեն ու չառեն վարչապետները։ Ղարաբաղի բռնագրավումը, Բոյուք-Վեդին (որին զինել էր Ադրբեջանի […]

Ադրբեջան. Կառավարական տագնապ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 6 փետրվարի, 1920թ., թիվ 29 Կառավարական տագնապը ձգձգվում է։ Սոցիալիստական ֆրակցիան մի նամակով դիմել է Նախարարապետ Ուսուբբեկովին, որով ուլտիմատիվ կերպով հայտարարում է, որ ներքին գործերի մինիստր Հաջինսկու հրաժարվելու դեպքում սոցիալիստական ֆրակցիան կառավարությունից հետ կկանչի իր ներկայացուցիչներին։ Մ. Հաջինսկու հրաժարականը սոցիալիստական ֆրակցիան խախտումն է համարում իր կառավարության մեջ մասնակցելու պայմաններից մեկի։ Նախարարապետը պաշտոնապես հաղորդել է […]

Խորհրդային Ռուսաստանը և Էստոնիան

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 6 փետրվարի, 1920թ., թիվ 29 Կոլչակ-Դենիկին-Յուդենիչ հակահեղափոխական երրորդության ռազմական պարտությունից հետո, երբ անգամ եվրոպական իմպերիալիստների համար էլ ակներև դարձավ, որ նրանց պայքարը բոլշևիկների դեմ հնարավոր է միմիայն ու գլխավորապես Անտանտի անմիջական օգնությամբ՝ Վերսալի հերոսները իսկույն ձեռք վերցրին իրենց այդ «պրոտեժեներից» և քաշվեցին «նախօրոք պատրաստված դիրքերը»։ Ռուսական երբեմնի կայսրության ծայրամասերում առաջացած հանրապետությունները, վաղուց ի վեր […]

Ճնշումներ մամուլի ազատության դեմ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28 Ադրբեջանի կառավարությունը ի նկատի ունենալով, որ վերջերս «Молодой пролетарь», «Новый мир» և այլ բոլշևիկյան թերթեր ու հանդեսներ ոչ միայն կառավարության դեմ են գրում, այլ կառավարությունը տապալելու և բոլշևիկյան իրավակարգ հաստատելու պրոպագանդ են մղում, հրահանգել է արդարադատության նախարարին, որ ընդհանուր դատախազության միջոցով դատի հանձնեն կառավարության դեմ գրողները։ Կառավարությունն իր կողմից […]

Ադրբեջան. Թռուցիկ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28 Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը բաց է թողել հետևյալ թռուցիկը. Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։ Ադրբեջանի ընկեր բանվորներ, գյուղացիներ և ասկյարներ։ Ժողովրդի թշնամիները զգում են մեր ուժը և հզորությունը, նրանք ցանկանում են քայքայել մեր շարքերը, ժողովրդի հեղափոխական բռնկումներից օգտվելով ցանկանում են իրենց դավադրական մտածմունքներն իրագործել։ Զանազան մութ անձնավորություններ քաղաքում տարածում են պրովոկացիոն […]

Պատահարների առջև

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28 Ադրբեջանի ներքին քաղաքական կացությունը օր-օրի վրա սկսում է բարդանալ և նորանոր պատահարները սպառնում են միանգամայն տակն ու վրա անել այդ կացությունը։ Այն համագործակցությունը մուսուլմանության ու բոլշևիկների միջև, որ սկսել էր նշմարվել վերջիններիս հաղթություններից հետո, դառնում է Ադրբեջանի սահմաններում հերթական քաղաքական հարց, որի հաջող լուծումից է կախված այդ հանրապետության ապագա […]

Categories

Archives