«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Հռոմում ավարտվեցին ԵԱՀԽ Մինսկի հանձնախմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները: Հայտնի իննյակը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց նկատառումները հայտնեցին արցախյան խնդրի կարգավորման շուրջ: Սպասվում է, որ այսօր Երևան կժամանի Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար […]