August 11, 2020

Category: War

Լաչինի միջանցքում գրոհը ետ է մղվել

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off
Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ. Ինչպես հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, Լաչինի մարդասիրական միջանցքի շրջանում լարվածությունը չի թուլանում: Երեկ վաղ առավոտյան ադրբեջանական կազմավորումները զրահատեխնիկայի աջակցությամբ Սուզուդաղ լեռան ուղղությամբ գրոհել են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա: Միաժամանակ, գնդակոծվել են միջանցքի հյուսիսային մատույցների հայկական պաշտպանական դիրքերը: Հայկական ջոկատները ետ են մղել թշնամու գրոհները: Հայկական կողմից կա մեկ զոհ […]

Սյունիքի առանձնահատուկ ոգին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off
Ազատամարտ, 4-10 սեպտեմբերի, 1992թ.

Հողն այրվում է զավթիչների ոտքի տակ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off
Ազատամարտ, 4-10 սեպտեմբերի, 1992թ. Հայդուկային խմբերը շարունակում են մարտական գործողությունները Շահումյանի շրջանում: Տառացիորեն հողն այրվում է զավթիչների ոտքի տակ: Շահումյանի ռազմական շտաբից հաղորդում են, որ հայդուկները Կարաչինար-Թալիշ ճանապարհի վրա պայթեցրել են զինվորական հերթափոխ տեղափոխող ավտոբուսը: Գործողության հետևանքով սպանվել է 10 ադրբեջանցի զինվոր: Մեր կողմից կորուստներ չկան:

Թշնամին փորձել է ներխուժել Գորիսի շրջան

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թեժ մարտեր են ծավալվել Կատարի բարձունքների շրջակայքում: Հակառակորդի նպատակը՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող այդ կարևոր ռազմական կետը գրավելն էր: Կատարի բարձունքներից հեշտությամբ հնարավոր է հսկողության տակ առնել ինչպես Գորիս-Կապան ճանապարհի ողջ երկայնքը, այնպես էլ՝ վտանգ սպառնալ Գորիսի շրջանի արևելյան գոտու բնակավարերին: […]

Հետ է շպրտվել Չլդրանի վրա գրոհը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, կրկին խախտելով Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի ազգային բանակը հրասայլերով ու այլ զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով հարձակում է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի վրա: Ադրբեջանկան բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով փորձել են ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի պաշտպանական գիծը և մոտենալ գյուղին: Հայկական ջոկատները բոլոր ուղղություններով ուժեղ հակահարված են […]

Կատաղի մարտեր Հարությունագոմերի ուղղությամբ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, օգոստոսի 28-ի կեսօրին, Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից, նոր հարձակում են ձեռնարկել Հարությունագոմեր գյուղի ուղղությամբ: Չնայած հայերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը չի դադարեցնում պաշտպանական գիծը ճեղքելու փորձերը: Երեկոյան ժամը 17-ի դրությամբ, մարտերը շարունակվում էին: Կորուստների մասին չի հայտնում: Հրթիռակոծության են ենթարկվել […]

Ինքնաթիռներից ռմբակոծվել է Ստեփանակերտը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Չնայած Ադրբեջանի նախարարի հայտարարությանը այն մասին, որ ռազմաօդային ուժերին ցուցում է տրված չռմբակոծել քաղաքացիական թիրախները, օգոստոսի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Կարկառ գետի հովտում գտնվող մի քանի բնակելի գյուղեր: Բնակավայրերի վրա արձակված պայթուցիկ գնդակներից և կասետային ռումբերից 8 խաղաղ բնակիչ, մեծ […]

Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերը նորից հայկական են

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Օգոստոսի 23-ի երեկոյան, ԼՂՀ պաշտպանության ուժերը վերատիրացել են տակտիկական նկատառումներով թշնամուն հանձնած Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերին, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը: Գյուղերին վերատիրանալու մարտերում հայերը կենդանի ուժի մեծ կորուստ են պատճառել թշնամուն: Դրմբոնի ազատագրումով, Քելբաջար-Տերտեր ավտոմայրուղին փակվել է ադրբեջանցիների առջև: Պետական կոմիտեի մամլո ծառայության […]

Նրա հոգին թևածում է Արցախի վրա

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Օգոստոսի 25-ին լուսաբացը բոթ բերեց: Դրմբոնի մոտ զոհվել է 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը: Կույր գնդակից: Բեկոր Աշոտը, որը ողջ Արցախում առասպել էր դարձել արդեն իսկ կենդանության օրոք, գնաց, միացավ հայ հերոսամարտի առասպելական քաջերին և զորավար կարգվեց Դրոյի և Նժդեհի կողքին: Անամոք է ցավը, և վիշտն՝ անհուն: «Առ զէն […]

Շարունակվում են հայկական բնակավայրերի ռմբակոծությունները

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Օգոստոսի 25-ի օրվա ընթացքում ադրբեջանական ՍՈւ-25 գրոհայինները 500 կիլոգրամանոց հզոր ավիառումբեր են նետել ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն, Մուշկապատ, Կաղարծի և Ննգի գյուղերի վրա: Նախնական տվյալները, Մաճկալաշեն գյուղում զոհվել են 8, վիրավորվել 10 բնակիչներ, Մուշկապատ գյուղում զոհվել է մեկ և վիրավորվել մեկ բնակիչ: Նշված բոլոր գյուղերում զգալի ավերածություններ կան: Ավելացնենք, […]
Page 5 of 8« First...«34567 » ...Last »

Categories

Archives