March 28, 2025

Category: Media

ՀՀ կառավարական հանձնաժողովը մեկնել է Ալմա Աթա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) Հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Ալմա Աթա: Նախագահի  մամլո ծառայությունում «Սնարքին» տեղեկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը քննության կառնեն Ղազախստանի և Հայաստանի հետագա փոխշահավետ համագործակցությանն առնչվող հարցերը: Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի գազի մատակարարման հարցին: Վարչապետներ Խոսրով Հարությունյանը […]

«Եղբայրական» Վրաստանը արգելափակում է գազի մուտքը Հայաստան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) «Վրացական ղեկավարությունը խախտում է Հայաստանին գազի անհրաժեշտ նվազագույն քանակը բաց թողնելու անցյալում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Չնայած այն բանին, որ հատկապես Հայաստանի կառավարության ջանքերով է մեծացել Անդրկովկասին մատակարարվող գազի քանակը, սակայն հանրապետությունը նախատեսված չափերից մոտ 4 անգամ պակաս երկնագույն վառելիք է ստանում». այս հայտարարությունը «Սնարքի» թղթակցի հետ զրույցում […]

Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է «պրոֆեսիոնալ անգրագիտության» համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) ՀՀ նախագահի՝ խորհրդարանում ունեցած հաղորդման ընթացքում ՆԳ նախարարության հասցեին արված գովեստը և դատախազության, դատական համակարգին ուղղված քննադատությունը ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը գնահատել է որպես «պրոֆեսիոնալ անգրագիտություն»: Ա.Մ.-ի հետ զրույցում նա նշել է, որ բացառվում է այս երկու համակարգերից որևէ մեկի «փայլուն» աշխատանք մյուսի անգործության […]

Սահմանադրության ՀՀ նախագահի ներկայացրած տարբերակն անկատար է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) «Սահմանադրության այն նախագիծը, որը սահմանադրական հանձնաժողովին ներկայացրել է ՀՀ նախագահը, հեռու է Սահմանադրություն լինելուց: Այնտեղ ոչինչ չի բխում ազգային շահերից, ու եթե ՀՀ-ն փոխարինվի Ադրբեջանի Հանրապետությունով, ոչինչ չի փոխվի»,- Ա.Մ.-ի ասել է ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը: Նման Սահմանադրությամբ, որը չի բխում ազգային նկարագրից և […]

ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղարի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) Երեկ ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը մասսայական ինֆորմացիայի միջոցների համար պաշտոնական հայտարարություններ անելու նպատակով դիմել էր «Սնարք» լրատվական գործակալությանը: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ հունվարի երկրորդ տասնօրյակում հայ-ադրբեջանական տագնապի գոտի կժամանի ԵԱՀԽ-ի Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի մինսկյան խմբի նախագահ Մարիո Ռաֆայելլին: Պրակտիկան ցույց է տվել, որ ցանկացած միջնորդական […]

Մարտեր հյուսիսային Արցախում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) Հունվարի 18-ին ծանր մարտեր են տեղի ունեցել ԼՂՀ հյուսիսում: Հունվարի 17-ին ադրբեջանական զորամասի բանակները գրոհ են ձեռնարկել այստեղ գտնվող Առաջաձոր գյուղի ուղղությամբ, սակայն «Սնարքի» ստացած տեղեկությունների համաձայն, ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է հունվարի 18-ի կեսօրվա տվյալներով, հայկական ջոկատները ձգտել են ճնշել ադրբեջանական կազմավորումների կրակակետերը: Հունվարի 18-ին գնդակոծվել են […]

Ռազմական գործողությունները Տավուշում շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Վերջին օրերի ընթացքում Տավուշի շրջանի սահմանամերձ տարածքում ստեղծված լարվածությունը շարունակվում է պահպանվել: Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, հունվարի 15-ին ադրբեջանական ռազմական կազմավորումները «Գրադ» կայանքից և այլ հեռահար զենքերից ռմբակոծել են շրջանի Բերդ ավանը: Ռմբակոծության հետևանքով ավերվել են մի քանի շինություններ, խաղաղ բնակիչների […]

Կրկին հրթիռակոծվել է Գորիսը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Հունվարի 14-ին, ժամը 23:25-ին, ադրբեջանական Կուբաթլիի շրջանից սկսվել է Գորիս քաղաքի ուժգին հրթիռակոծությունը: «Գրադ» կայանքներից քաղաքի վրա արձակվել է ավելի քան 120 հրթիռ: Կան վիրավորներ: Քաղաքին պատճառվել է նյութական մեծ վնասներ: Կոռնիձորի ինքնապաշտպանության ուժերի շտաբից հայտնել են, որ նույն ժամին ուժգին հրթիռակոծվել են նաև Կոռնիձորի գյուղը և տեղի […]

Ամբողջությամբ ազատագրվել է Գևորգավանի տեղամասը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Ստացված տեղեկությունների համաձայն, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերը հունվարի 14-ին երեկոյան ամբողջությամբ ազատագրել են թշնամու հսկողության տակ անցած դիրքերը Գևորգավանի և Ուրյան լեռան շրջակայքում: Ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները, մարտերում պարտություններ կրելով, նորից անցել են խաղաղ բնակավայրերի հեռահար հրետակոծման: Հունվարի 15-ի լուսաբացին Ֆիզուլու շրջանի ռազմական հենակետերից՝ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծվել […]

ԼՂՀ-ն ունի և հակաօդային պաշտպանության միջոցներ, և օդուժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) «Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ունեն որոշ թվով և հակաօդային պաշտպանության միջոցներ, և օդուժ»,- հունվարի 15-ին ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արմեն Դուլյանը: Որպես իր ասածի հավաստում նա վկայակոչեց վերջին ժամանակներում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Ադրբեջանական բանակի շուրջ 20 ինքնաթիռներ և ուղղաթիռներ վնասազերծումը: Միևնույն ժամանակ ՀՀ […]

Categories

Archives