Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118 ԹԻՖԼԻՍ, 23 հունիսի.— Անդրկովկասյան Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը, որ ներկայումս գտնվում է Բաքվի զորագծի մոտ, հետևյալ տեղեկություններն է հաղորդում փոստով և առանձին սուրհանդակի միջոցով: Գանձակը Նուրի փաշայի կարգադրությամբ վերանվանված է Գյանջա: Կայարանում հին անուններով ռուսական ցուցանակները իջեցված են և փոխարինված են թուրքերենով: Եվլախում թուրքական զինվորական իշխանությունները հսկողություն են նշանակել […]