Ազգ, 9 մարտի, 1991թ., թիվ 7 Ամերիկյան փոստային վարչությունը փետրվարի 20-ին Ֆրեզնոյի Մետրոպոլիտան թանգարանում ավելի քան 100 հրավիրյալների ներկայությամբ ցուցադրեց Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված նոր դրոշմանիշները, «Գրական արվեստ» շարքից։ Դրոշմանիշը հրապարակ կհանվի միաժամանակ՝ Ֆրեզնոյում և Երևանում, որպես միացյալ ձեռնարկ, 22 մայիս 1991թ.։ Դրոշմանիշի ամերիկյան ու խորհրդային տարբերակների դիզայնի հեղինակն է Ռեն Ուիքսը, Լոս Անջելեսից, հիմք […]