Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81
Երևան, 2 մայիս, ՓԱՍՏ: ԼՂՀ կատարած այցելությունից հետո, երեկ գիշեր Ստեփանակերտից Երևան է վերադարձել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգը: Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ ղեկավարությունների հետ ունեցած հանդիպումներից հետո դեսպանն այսօր դարձյալ հանդիպեց ՀՀ առաջին արտգործփոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին: Նախատեսվում են նրա հանդիպումները նաև ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: