November 27, 2024

Ռուսաստանը պատրաստ է մեծացնել ավանդը կարգավորման մեջ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77

Մոսկվա, 25 ապրիլի, ՌԻԱ-ՍՆԱՐՔ։ Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը Ադրբեջանի ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է մեծացնել ավանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, այդ թվում՝ ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի հետ համատեղ։ Նախարարի կարծիքով, Ռուսաստանը կկարողանար աջակցել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը հակամարտության գոտի մտցնելուն։ Ղարաբաղի հակամարտությունը մեր ընդհանուր ցավն է, և կուզենայինք, որ Ադրբեջանն ընդուներ ներկա պայմաններում առավել իրատեսական կարգավորման ռուսական ծրագիրը,— նշեց Կոզիրևը։ Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ռուսական դիվանագիտության միջնորդական ջանքերը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives