November 27, 2024

Ղարաբաղի բռնագրավումը, Բոյուք-Վեդին, Նախիջևանը…

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 13 փետրվարի, 1920թ., թիվ 35

…Միթե պարզ չէ, որ պ.պ. Ուսուբբեկովների, Սուլթանովների, Ղարաբայլիների և այլոց համար, որ գործակալների միջոցով գրգռելով Բորչալուի, Նախիջևանի, Զարիշատի, Չըլդրի և Աղբաբայի թուրքերի ազգային-կրոնական ինստինկտները, զինելով նրանց, ապստամբության կոչեր անելով՝ անհնարին է դարձնում որևէ մերձեցում, որքան էլ այդ մասին գրեն ու չառեն վարչապետները։

Ղարաբաղի բռնագրավումը, Բոյուք-Վեդին (որին զինել էր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը՝ Թեքինսկին), Նախիջևանը և այժմս էլ Զանգեզուրն ու Աղբաբա-Զարիաշատը՝ իրենց արյունոտ  էջերով պարտական են Ադրբեջանի վերոհիշյալ վտանգավոր քաղաքականության։

«Ադրբեջանի կառավարությունը,— գրում է Ուսուբբեկովը,— չի կարող հաղորդակից չլինել մուսուլմանների վիճակին, որոնք բնաջինջ են արվում Անդրկովկասում» և այդ պատճառով իրենց իսկ էմիսարների կողմից հիմարացած ժողովրդի ապահովությունն է պահանջում։ Այդ դիմումը՝ պանթուրքական մտայնության լավագույն ապացույցն է։ Զինել Հայաստանի սահմաններում ապրող թուրքերին, ոտքի հանել նրանց կառավարության դեմ և անհաջողության դեպքում վայնասուն բարձրացնել՝ ահա Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը։

Բայց մենք կարծում ենք, որ հանուն անդրկովկասյան ու մասնավորապես թուրք դեմոկրատիայի բարօրության՝ անհրաժեշտ է ձեռք քաշել այդ դավադիր գործելակերպից, հրաժարվել ամբողջ թրքությունը «բովանդակելու և մեծ եղբոր (Թուրքիային) միանալու» ձգտումից։

Այդ նպատակին հասնելու համար… պետք է միայն վտարել Ադրբեջանի սահմաններից տաճկական բոլոր ագենտներին, հետ կանչել Հայաստանի և Դաղստանի բոլոր վայրերից տաճկա-ադրբեջանական դրամներով գործող էմիսարներին և հրաժարվել Զանգեզուրն ու մյուս հայկական գավառները տաճկական շտաբի թելադրանքով նվաճելու բուռն տենչանքից։ Ահա համերաշխության միակ ուղին։ Արևելյան դիվանագիտական աչքակապուկը այժմ անզոր է արդեն հերքելու։ Այս պիտի ըմբռնեն Ադրբեջանի կառավարությունն ու թաթար ժողովրդի բոլոր անկաշառ բարեկամները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives