Ռազմիկ, 26 նոյեմբերի, 1917թ., թիվ 2
Անդրկովկասյան կոմիսարները դիմել են Երևանում բացված Հայկական Զինվորական Համագումարին հետևյալ հեռագրով.—
Ողջունում ենք հայ մարտիկների առաջին Համագումարը: Հայ ռազմիկները թե պատմության և թե ներկա աննախընթաց պատերազմի ընթացքում — միշտ բարձր են պահել իրենց ժողովրդի պատիվն ու արժանավորությունը: Ներկայումս միացած մի հարազատ հայկական ընտանիքում՝ թող նրանք լինեն հասարակապետության և հեղափոխության անձնուրաց պաշտպաններ: Թող նրանք տառապած հարազատ ժողովրդի լուսավոր ապագայի համար հուսալի նեցուկ հանդիսանան: Ցավում ենք, որ անկարող ենք ներկա լինել և մաղթել համերաշխ և արդյունավետ գործունեություն: