November 28, 2024

Հայկական անդրանիկ կորպուսի հրամանատարի ընտրությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1

Հայ Զինվորական Միությունը իր ամսի 5-ի արտակարգ նիստում միաձայն որոշեց հրավիրել հայկական կորպուսի հրամանատարի պաշտոնի համար Կովկասյան ռազմաճակատի քաջ ծանոթ, ռուսական և տաճկական բանակներում անվանի հերոսի հռչակ ստացած գեն. Նազարբեկովին: Նույն նիստում ընտրվեցին պատգամավորներ՝ Մ. Պապաջանյանը և Արսեն Շահմազյանը, որ դիմեն Նազարբեկովին և ստանան նրա համաձայնությունը ու ներկայացնեն գլխավոր հրամանատարին ի հաստատություն:

Նույն օրը ևեթ պատգամավորությունը եղել է գեն. Նազարբեկովի մոտ, որը տվել է մեծ հաճությամբ իր համաձայնությունը՝ ասելով, որ այս տեսակ պատասխանատու և պատմական վայրկյանին, երբ հայ զինվորականությունը իրեն պատիվ է տալիս և հայտնում իր վստահությունը, ինքը բարոյական իրավունք չունի հրաժարվելու այդ պարտականությունից: Շնորհակալություն է հայտնել՝ խոստանալով արդարացնել իր վրա դրված հույսերը: Այնուհետև պատգամավորությունն եղել է գլխավոր հրամանատար գեն. Պրժևալսկու մոտ, որը հայտնելով իր հիացմունքը այդքան հաջող ընտրության համար՝ շնորհավորել է և խոստացել է հաստատել:

Այսպիսով հայ զինվորականությունը սրանից 6 ամիս առաջ ոգևորվել է հայկական մի բրիգադա կազմելու գաղափարով՝ հետզհետե ընդարձակել իր գործունեությունը և կանգ չառնելով ոչ մի խոչընդոտի առաջ՝ հիմնեց Հայ Զինվորական Միությունը, որը այսօր հիմք է դնում հայկական կորպուսին: Ողջունելով Հայ Զինվորական Միության 6 ամսվա բեղմնավոր աշխատանքը՝ հուսով ենք, որ բոլոր այն կուսակցությունները, հիմնարկությունները և անհատները, որոնց սրտին մոտիկ է հայկական կորպուսի կազմակերպական գործը, ընդառաջ կերթան Հայ Զինվորական Միության՝ իրենց աջակցությամբ կորպուսի կազմակերպումը պատշաճ ձևով և արագորեն առաջ տանելու:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives