Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81
Անդրկովկասյան կառավարության նախագահ Ա. Ի. Չխենկելին Կովկասյան ճակատի թուրք բանակի հրամանատարից ստացել է հետևյալ հեռագիրը.
«Նորին գերազանցություն Անդրկովկասյան հասարակապետության մինիստր-նախագահ, արտաքին գործերի մինիստր Չխենկելիին.
Պատիվ ունեմ հաղորդելու ձեզ հետևյալը
1. Օսմանյան կայսերական կառավարությունը ճանաչել է Անդրկովկասյան կառավարության անկախությունը և հաղորդել է այս մասին իր դաշնակիցներին։
2. Օսմանյան պատվիրակությունը մեկնու է մի քանի օրից հետո Պոլսից։ Նորին գերազանցություն արդարադատության մինիստր Խալիլ բեյը և ես մասնակցում ենք կայսերական պատվիրակությանը։
3. Համաձայն ձեր ցանկության կայսերական կառավարությունը ընդունում է Բաթումը իբրև բանակցությունների վայր։
4. Հյուսիսային Կովկասը հայտարարեց իր անկախությունը և հայտագրեց այդ մասին կայսերական կառավարությանը և մյուս պետություններին։ Հյուսիսային Կովկասի պատվիրակությունը, որ գտնվում է Պոլսում, Բաթում կմեկնի օսմանյան պատվիրակության հետ և քայլեր կանի իրենց երկիրն Անդրկովկասի հետ միացնելու համար։ Խնդրում եմ ձեզ, պարոն նախագահ, ընդունել իմ ամենաանկեղծ հարգանքը և մասնակցել այն գոհունակությանը, որ ես զգում եմ երկու կողմերի համար ևս բախտավոր, պատվավոր և օգուտներով լի երլքի հեռանկարի հանդեպ։ Վեհիբ Մեհմեդ, Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար»։