Աշխատանք, 15 հուլիսի, 1919թ., թիվ 44
Ղամարլու, 12 հուլիսի
Ամսոյս 11-ի երեկոյան, ժ. 4-ին Սարազլու, Չելիխանլու թուրք գյուղացիները հարձակվեցին Նորվրուզլու, Դալուլար գյուղերի վրա. Նովրուզլուում դաշույնով ու հրացանով սպանվեցին 2 կին, 20 տղամարդ և 5 հոգի վիրավորվեցին։ Այրել են ցորենի արտեր. Դալուլարը մարդկային կորուստ չի տվել։ Ղամարլուում ու շրջական գյուղերում սկսվեց խուճապ։ Ականատեսների պատմելով հարձակման մասնակցել են հարևան թուրք գյուղերից շատերը։ Մեր տեղական ուժերի հակահարձակումը 2 ժամ հետո թշնամուն շպրտեց Արաքսի մյուս ափը։