Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45
(Զինվորական վարչության)
Հոկտեմբերի 24-ին 1918թ.
I
Բորչալուի հարավային սահմանում տեղի ունեցած անցքերի պատճառով, որոնք կապ ունեն Հայաստանի Հանրապետության մի քանի զորամասերի հանդես գալու հետ, Վրաստանի հանրապետության կառավարությունը որոշեց հայտարարել Բորչալուի գավառը և Վրաստանի երկաթուղիների հարավային գիծը զինվորական դրության մեջ։ Հայտնում եմ այս մասին ի գիտություն զինվորական վարչության։
II
Բորչալուի գավառի և վրացական երկաթուղիների հարավային գծի (որը բռնել են վրաց զորքերը), ընդհանուր նահանգապետ է նշանակվում 2-րդ հետևակային դիվիզիայի գումարտակի հրամանատար գեներալ-մայոր Ցուլուկիձե Գեորգին։
Զինվորական մինիստր Գեորգաձե