Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45
Վրաստանի մինիստր-նախագահին, իսկ պատճենը Ջամալյանին
Ծաթերի և Քարինջի հարցը պարզել եմ։ Խոսակցել եմ գնդապետ Զախարիձեի հետ, որը հրահանգ ունի բռնել հին գծերը։ Խնդրում եմ ռազմական գործողություններ չսկսել Ծաթերի և Քարինջի առթիվ, մինչև մեր Երևանից վերադառնալը։
Անդամ դելեգացիայի՝ Արզումանյան