November 28, 2024

Հայ-վրացական սահմանագծի միջադեպը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 24 հոկտեմբերի, 1918թ., թիվ 43

Հայ-վրացական սահմանագծի վրա տեղի ունեցած միջադեպը հուզել է մեր և վրաց հասարակությունը։ Այդ առթիվ արդեն սկսում է արտահայտվել մամուլը, և ցավալի կլինի, եթե եղած միջադեպի շուրջը սկսվի կուսակցական և ազգային պայքար։

Վրաց սոցիալ-դեմոկրատիայի պաշտոնական օրգան «Борьба» թերթը հարձակվում է իր առաջնորդող հոդվածի մեջ Հայաստանի կառավարության վրա, համարելով նրան պատասխանատու այդ միջադեպի համար։

Մենք չենք, որ պիտի պաշտպանենք Հայաստանի այժմյան կառավարությանը։ Սակայն, քանի որ դեռ իրողությունը պարզված չէ, մենք կարծում ենք, որ դեռ վաղաժամ է հարձակվել Հայաստանի կառավարության վրա Կոբեր կայարանի դեպքի համար։ Մենք կուզեինք հավատալ, որ պ. Քաջազնունու կառավարությունը մեղավոր չէ այդ տխուր գործի մեջ։ Անհրաժեշտ է իսկույն ևեթ նշանակել երկու կողմերի համաձայնությամբ մի քննիչ հանձնաժողով, որ պարզեր այդ դեպքը։ Իսկ երբ որ քննությունը պարզի գործը — մեղավոր պաշտոնյաներին պիտի հրավիրել պատասխանատվության և ենթարկել ամենախիստ պատժի։ Բավական է, որ մեր ժողովուրդների բախտի հետ խաղացին և շարունակում են խաղալ զանազան անպատասխանատու մարդիկ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives