Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61
Նոր Բայազետ, 9 հոկտեմբերի
Հնարավորություն չունենք, սովամահության դեպքերը կրկնվում են. հրահանգեցեք լիազոր պ. Պողոսյանին, որպեսզի հավաքած ցորենից բաժնե գաղթականությանց։ Խնդրում ենք շուտափույթ կարգարդրություն։
Հին Բայազետի, Ալաշկերտի և Խնուսի գաղթականության ներկայացուցիչներ՝ Փոլադ Նավոյան, Հմայակ Դրմբյան։
* * *
Նոր Բայազետ, 10 հոկտեմբերի
Զինաթափության անունով կատարվող խուզարկությանց ժամանակ գործ է դրվում բռնություն. գողացվում են զանազան տնային իրեր։ Ժողովուրդը հուզված է. անհրաժեշտ է կարգադրել դադարեցնել խուզարկությունները. Կարող է բարդություններ առաջացնել։ Քաղաքացի Լ. Պետրոսյան