Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61
Հոկտեմբերի 5-ին Տաճկաստանի արևելյան ֆրոնտի հրամանատար Խալիլ փաշան այցի եկավ Հայաստանի կառավարություն։ Նույն օրը երեկոյան նա մեկնեց Ուլուխանլու։ Նա արել է մեր կառավարությանը մի շարք խոստումներ ու հայտարարություններ։
Ինչպես օրինակ, հայտնել է, որ Հայաստանի տերիտորիայի վրա եղած տաճկական զորամասերին արդեն կարգադրված է հեռանալ։
Համաձայնվել է թույլ տալ Ալեքսանդրապոլցի հայերին մաս-մաս վերադառնալ իրենց տեղերը։ Հայտնել է նույնպես, որ ինքը Էնվեր Փաշայից ստացել է հեռագիր այն մասին, որ կարգադրված է Ադրբեջանի կառավարությանը 90000 փութ ցորեն ծախել Հայաստանի կառավարությանը։ Խոստացել է բաց թողնել Հայաստանին 10 վագոն աղ։