Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ.
Վարակիչ հիվանդություններից իրենց պարտականությունը կատարելիս մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքներին նպաստ տալու մասին
Իրենց պարտականությունները կատարելու ժամանակ վարակիչ հիվանդություններից մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքները ստանում են պետական գանձարանից միանվագ նպաստ հինգ հազար ռուբլի, եթե ընտանիքը բաղկացած է մի հոգուց։ Ընտանիքի մյուս անդամների համար յուրաքանչյուրին ավելացվում է երկու հազար ռուբլի այնպես, որ նպաստի ընդհանուր թիվը տասներեք հազար ռուբլուց չանցնի։
Ծանոթ.— Ընտանիք ասելով պիտի հասկանալ հայր, մայր, կինը, որդին, աղջիկը, երբայրը, քույրը և ուրիշները, որոնք պահվում էին մեռածի հաշվով։ Հաստատված է սեպտեմբերի 10-ին, 1918թ.