November 27, 2024

Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր

Կառավարության լրաբեր, 20 սեպտեմբերի, 1918թ.

Խոլերայի դեմ կռվող գլխավոր կոմիտեն ներքին գործոց մինիստրության հաղորդում է, որ Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է։ Շնորհիվ այն բանի, որ Աշտարակի և Էջմիածնի սանիտարական լիազորները և տեղական վարչությունները ջերմեռանդ աջակցություն են ցույց տալիս շուկայում ու տներում մաքրություն պահպանելու գործում, պատահում են միայն խոլերայի հազվագյուտ դեպքեր։ Այդ վայրերում կա երկու հանգամանք, որ նպաստում է խոլերային. դա գաղթականներին վերաբերող հացի և բնակարանի հարցերն են։ Պատահել են սովամահի դեպքեր։ Մի շարք միջոցներ են ձեռք առնվում գաղթականների դրությունը բարելավելու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives