November 27, 2024

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր

Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ.

Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 5-ից մինչև 6-ը հիվանդանոցում եղել են 123, մտել են 9, մեռել 8, դուրս են եկել 9, մնացել են 115 հոգի։

Սեպտեմբերի 6-ից մինչև 7-ը հիվանդանոցում եղել են 115, մտել են 3, մեռել են 5, դուրս են եկել 2, մնում են 113 հոգի։

Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 7-ը զինվորական հիվանդանոցը մտել են 464, մեռել են 224, դուրս են եկել 127, մնում են 113 հոգի։

Խոլերայի դեմ կռվող լիազորների տեղեկությունների համաձայն օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 7-ը հավաքված է 103 դիակ և 177 հիվանդ, չհաշված այն հիվանդները, որոնք ուղարկված են զինվորական հիվանդանոց։

Երևանի գավառում Ջատղրան գյուղում սեպտեմբերի 2-ին հիվանդացել են 8, մեռել են 6, Քանաքեռում մեռել է 1-ը, Էջմիածնում սեպտեմբերի 4-ից մինչև 5-ը, հիվանդացել են 2, մեռել է 1-ը։ Աշտարակում սեպտեմբերի 6-ին ոչ ոք չի հիվանդացել։ Դիլիջանի գավառում Չըբըխլու գյուղում էպիդեմիայի սկզբից՝ այն է օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը 1918թ. հիվանդացել են 30, մեռել 15։

Հայաստանի ամբողջ տերիտորիայի վրա մինչև սեպտեմբերի 7-ը հիվանդացել են 1766, մեռել 961 հոգի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives