Մշակ, 26 հոկտեմբերի, 1917թ., թիվ 228
«Թիֆլիսում ստացած տեղեկությունների համաձայն, Պետրոգրադում տեղի է ունեցել զինվորական և բանվորական խորհուրդների նիստը, ուր մեծամասնությունը կազմել են բոլշևիկները։ Պտտվող լուրերի համաձայն, բոլշևիկները գրավել են մի քանի հաստատություններ, որոնց թվում Նիկոլաևյան կամուրջը, Բալթյան կայարանը և Ձմեռային պալատը։ Այնտեղ նրանք կարողացել են ձերբակալել և մինիստրներից մեկին՝ Կարտաշևին։ Մանրամասնություններ դեռ հայտնի չեն»։