November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Բաղդադ, Միջագետքի անգլիական բանակի գլխավոր հրամանատարին

Բաղդադ, Միջագետքի անգլիական բանակի գլխավոր հրամանատարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Նոյեմբերի 17-ին ես ստացա Կովկասյան ճակատի թուրքական բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից նամակ, որով նա առաջարկում է զինադադար: Նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և այն հանգամանքը, որ արդեն բանակցություններ են սկսված մեր ավստրո-գերմանական ճակատում, ես Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ ժամանակահարմար գտա ընդառաջելու թուրքական հրամանատարության առաջարկին և առաջարկեցի նրան առժամապես դադարեցնել պատերազմական գործողությունները Կովկասյան ամբողջ ճակատում այն անհրաժեշտ պայմանով, որ չկատարվի անգլիական բանակներին ի վնաս ոչ մի ռազմական զորաշարժ և, մնալով ներկայումս բռնած դիրքերում, սպասել զինադադարի պայմանների մշակումը վերջանալուն: Ընդունելով այս վճիռը, ես զինադադարի պայմանները մշակելիս հիմք եմ դրել անշեղորեն պաշտպանել ձեր քաջարի բանակի շահերը և ձեռք առնել բոլոր միջոցները, որպեսզի ձեր դեմ կանգնած թուրքական զորքերը չկարողանան ուժեղանալ Կովկասյան ճակատի դեմ կռվողների հաշվին: Այս բանը ես իմ պարտքն եմ համարում հայտնել ի գիտություն ձերդ գերազանցության:

Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար՝ գեներալ Պրժևալսկի
Շտաբի պետի պաշտոնակատար՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives