November 28, 2024

Լոռվա դեպքերը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 18 դեկտեմբերի, 1918թ., թիվ 81

Բորչալուի ուղղությամբ հայկական զորքերը Ալավերդիի մոտ ջարդել են վրացիներին և հալածում են նրանց. պարզվում է ռազմական ավարի քանակը: Վրացական զրահապատ գնացքները կտրված են: Կտրված է նաև վրացական երկու էշելոն 1000 զինվորներով, որոնք գնում էին գեն. Ցուլուկիձեին օգնության:

* * *

Մեր զորքերը գրավել են Այրում կայարանը

* * *

Կիրակի, դեկտեմբերի 15-ին Ղարաքիլիսայից հաղորդում են, որ անգլիական ներկայացուցիչ կապիտան Գրինը հայ-վրացական բախումների առթիվ արել է մի շարք առաջարկություններ Հայաստանի և Վրաստանի կառավարություններին: Կապ. Գրինը առաջարկել է. 1. Երկու շաբաթով հաստատել զինադադար, 2. Վրացական զորքերն անմիջապես մաքրում են Ախալքալաքի գավառն ու Բորչալուն մինչև Խրամ. հայկական զորամասերը ևս չեն գրավում այդ շրջանները: 3. Ախալքալաքի և Բորչալուի ժողովուրդն անարգել վերադառնում է իր վայրերը, 4. Երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվում է, 5. Պարենավորման նյութերը փոխադրվում են առանց արգելքի, 6. Վիճելի խնդիրները լուծվում են Անգլիայի կողմից: Այս տեղեկությունն ստանալով, նույն օրն իսկ կառավարությունը նիստ է ունենում խորհրդարանի ավագների խորհրդի մասնակցությամբ: Նիստի սկզբին այցելության է եկել ֆրանսիական ներկայացուցիչը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives