November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մինիստր-նախագահի հեռագիրը Վրաստանի կառավարության նախագահին

Մինիստր-նախագահի հեռագիրը Վրաստանի կառավարության նախագահին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80

12 դեկտեմբերի

Վրաստանի կողմից բռնությամբ գրավված Բորչալուի գավառի հայկական մասում վրաց զորքերի կատարած գործառնությունները մի կացություն են ստեղծել շրջանում, որն այլևս տանելի չէ: Միայն անհապաղ հետ քաշելով այդ շրջանից վրաց զորքերը կարելի կլիներ արյունահեղությունը շարունակելու առաջն առնել և հաստատ բարեկամական հարաբերություններ ամրապնդել Վրաստանի և Հայաստանի միջև: Այս պատճառով Հայաստանի կառավարությունը պատիվ ունի առաջարկելու Վրաստանի կառավարությանը դուրս հանել առանց որևէ հապաղման վրաց զորքերը Բորչալուի գավառի հայկական մասից: Ձեր կողմից մերժելու կամ ձգձգելու դեպքում Հայաստանի կառավարությունը հարկադրված կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Հայաստանի քաղաքացիներին վրաց զորքի բռնությունների ու անկարգությունների ազատելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives