Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76
Վրաստանի ներկայացուցիչը Հայաստանում, պ. Ս. Մդիվանին մի նոտա է ներկայացրել արտաքին գործող մինիստրության, որի մեջ հայտնում է, թե վրաց կառավարության կարծիքով ամբողջ Ախալքալաքի և ամբողջ Բորչալուի գավառները Վրաստանի սահմանների մեջ են մտնում: Պ. Մդիվանին հարցնում է Հայաստանի կառավարության տեսակետն այս մասին: