Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115
Այս օրերս թերթերում երևացած այն տեղեկությունները, թե անգլիացիները եկել են Բաքու, հաստատվում է մի մասնավոր նամակով, որ գրել է Թիֆլիսի քաղաքային վարչության նախկին անդամ Միք. Աթաբեկյանը: Բացի այդ Էնզելիի վրայով անգլիական զորքերի Բաքու գալը հաստատում են և երկու մեքենավար, որոնք դուրս են եկել մի քանի օր առաջ: