Մշակ, 16 հունիսի, 1918թ., թիվ 113
Հաստատ տեղեկություններ են ստացվել, որ վրաց-գերմանական զորքերը Աշաղա-Սարալ կայարանը գրավելուց հետո առաջ են խաղացել դեպի Շուլավեր: Նրանք եռանդով մաքրել են Շուլավերը և շրջակայքը թուրքական բանդաներից և հաստատվել ավանում: Մինչ այդ՝ Շուլավերում գտնվող օսմանցի փաշան իր թիկնապահներով անհայտացել է հանկարծ: Հունիսի 14-ին մեր զորամասի գրոհի առաջ թաթարական բանդաները նահանջեցին Սադախլոյից և այդ կայարանն այժմ գտնվում է մեր ձեռքում: Մասնավոր տեղեկությունների համաձայն, ռազմական գործողություններն այդ շրջանում տակավին ավարտված չեն: