«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ.
«Վերջին օրերս Հայատանի լրատվական միջոցները լուրեր են տարածում այն մասին, թե Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններ են գնում բարձրաստիճան հանդիպումներ նախապատրաստելու նպատակով: Բայց ինչպես հայտնեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Գուլիզադեն, բանակցություններին մասնակցող Ադրբեջանի պատվիրակությունը իրավասու չէր քննարկելու որևէ հարց, կապված բարձր մակարդակով հանդիպման հետ: Գուլիզադեի խոսքերով, Ադրբեջանի պատվիրակները լիազորված են քննարկելու միայն, պատանդների, ռազմագերիների փոխանակման հարցերը: Միևնույն ժամանակ Գուլիզադեն չի բացառել, որ բարձրաստիճան հանդիպման մասին առաջարկը կարող էր արվել հայկական կողմից: Բայց դա չի նշանակում, որ ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն, ասել է նախագահի խորհրդականը»: Սնարք-Թուրան