November 28, 2024

Սպանվել է Վիկտոր Պոլյանիչկոն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ.

Հյուսիսային Օսիայի և Ինգուշիայի արտակարգ դրության շրջանում ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոն կիրակի օրը, մոտավորապես ժամը 17-ին սպանվել է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի արվարձանում գտնվող Յուժնի ավանից 1,5կմ հեռու, թաքստոցից արձակված կրակոցի հետևանքով:

Հյուսիսային Օսիայի անվտանգության նախարարության տվյալների համաձայն, Պոլյանիչկոյի մեքենան, ինչպես նաև նրան ուղեկոցող ավտոմոբիլը դիմահար գնդակոծվել են: Բացի Պոլյանիչկոյից, զոհվել են Վլադիկավկազի կայազորի պետ, գեներալ-մայոր Անատոլի Կորեցկին և ավագ լեյտենանտ Վիկտոր Կրավչուկը: Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը շատ ծանր է: Ավտոմեքենայի գնդակոծությունից հետո հարձակվողները, որոնք եղել են ձիավորներ, արշավել են դեպի Ինգուշիա:

Ինգուշիայի նախագահ Ռուսլան Աուշևը ժամանակավոր վարչակազմի ղեկավարի սպանության համար մեղադրել է այդ ուժերին, որոնք «չեն ուզում, որ ինգուշ փախստականները վերադառնան Հյուսիսային Օսիայի տարածքում գտնվող իրենց տները»: Երկուշաբթի օրը ԻՖ-ին տված հարցազրույցում Աուշևը հայտարարեց, թե «դա հերթական սադրանքն է, որը վկայում է, որ փախստականների և անհետ կորածների խնդրի լուծման փորձ անող բոլոր անձանց վտանգ է սպառնում»: Նախագահը վստահ հայտնեց, որ դա «պատվերով սպանություն է»: Նա հայտնեց, որ հենց երկուշաբթի օրը Վիկտոր Պոլյանիչկոն պետք է որոշեր այն չորս գյուղերը, ուր պետք է վերադառնային ինգուշ փախստականները:

Լույս երկուշաբթի գիշերը Վլադիկավկազ են թռել Ռուսաստանի գլխավոր դատախազության մի խումբ քննիչներ, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Եվգենի Լիսովի գլխավորությամբ: Նրանք պետք է հետաքննեն սպանության գործը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives