Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Գամբարը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքի 1/5 մասում հայտարարված արտակարգ դրության և ռազմական գործողությունների պայմաններում նախագահ էլչիբեյին վստահություն հայտնելու հանրաքվեն չունի ոչ մի իրավական հիմք։ Ինչպես հայտնի Է, հանրաքվեի անցկացումը տարաձայնությունների տեղիք է տվել նաև Նախիջևանում։ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Սանդբերկը Ալիևին է հանձնել էլչիբեյի նամակը, որտեղ վերջինս կոչ է անում Ալիևին հանրաքվե չանցկացնել։ Ալիևի հետ զրույցի ընթացքում Սանդբերկը ասել է, որ Ղարաբաղը իր գործողություններում հաշվի չի նստում ոչ Հայաստանի և ոչ էլ այլ երկրների հետ։