Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Օգոստոսի 26-ին հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի հրամանագիրը, ըստ որի, Լենքորանի անջատողականների գործողությունները խրախուսելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վահիղ Մուսաևը պաշտոնանկ է արվել, զրկվել կոչումից և ձերբակալվել։ Հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է, որ նա համարվում է Սուրաթ Հուսեյնովի «մարդը»։ Ի դեպ, վարչապետը պնդում էր, որ գեներալ-մայորը նշանակվի պաշտպանության նախարար։ Տեղի դիտորդները տվյալ միջադեպը մեկնաբանում են որպես Հուսեյնովի և Ալիեւի միջև խորացող հակասություններն ապացուցող ևս մի փաստ։
«Սնարք»–Իմա-Պրես