Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
ԼՂՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Աղասարյանը «Նոյյան Տապանի» թղթակցին հաղորդել է, որ Հեյդար Ալիևի հայտարարությունը ԼՂՀ-ում եղած 2000 ադրբեջանցի պատանդների մասին, չի համապատասխանում իրականությանը: Այժմ նրանց թիվը ԼՂՀ-ում չի անցնում 150-ից: Հայաստանում նույնպես կան ադրբեջանցի ռազմագերիներ, սակայն շատ ավելի քիչ, քան Ղարաբաղում: Ինչ վերաբերում է այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմը ազատ է արձակել 29 հայ պատանդների, ապա ըստ Ալեքսանդր Աղասարյանի, Միջազգային Կարմիր խաչի ԼՂՀ-ի ներկայացուցիչը չգիտի, թե ովքեր են այդ մարդիկ: