«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)
Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը երեկ ընդունել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Օզդեմ Սանբերկին եւ ԱԳՆ Կովկասի բաժնի վարիչ Ջանդանա Ազերիի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական նոր տարածքներ գրավելու հետ կապված հարցեր։ Երկու կողմերը ցանկություն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը լուծել ԵԱՀԽ-ի շրջանակներում։
Սանբերկը նշել է, որ Թուրքիան կողմ է արտաքին ագրեսիան դիմակայելու համար Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերի միավորման Էլչիբեյի վերջին կոչերին։ Նա նշել է որ ազգային միասնության գաղափարն է քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը։ Երեկ Սանբերկը ժամանել է եւ հանդիպում ունեցել ԳԽ նախագահ Հ. Ալիեւի հետ:
«Սնարք»-«Թուրան»