«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)
Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը որոշել է 2 միլիոն դոլլար տրամադրել Ադրբեջանին մարդասիրական օգնության նպատակով։
Գումարից 1 միլիոն դոլլարը կտրամադրվի Կարմիր կիսալուսնի կոմիտեին, իսկ մնացյալ մասը՝ փախստականների հարցերով ՄԱԿ-ի կոմիսարիատին։ Ամսվա վերջին Բաքու կհասցվեն 5 հազար, ավելի ուշ՝ եւս 20 հազար վերմակներ։
Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակից Հարրի Քլայնի՝ որոշվել է նաեւ ֆինանսավորել «Ռելիեֆ ինտերնացիոնալ» ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է մարդասիրական օգնություն ցույց տալ Նախիջեւանին եւ շարժական հոսպիտալ բացել Աղջաբեդի շրջանում։