November 27, 2024

Արցախը ցավակցում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

ԼՂՀ ԳԽ նախագահությունը ցավակցական հեռագիր է հղել Մարտունու հյուսիսային սահմանների պաշտպանության համար մղված մարտերում նահատակված Մհեր Ջուլհաճյանի ծնողներին, ուր ասվում է. «ԼՂՀ ԳԽ նախագահության կողմից ընդունեք ցավակցություններ Ձեր որդու՝ Մհերի վաղաժամ մահվան կապակցությամբ։ Մհերը հայ է, որ հայրենիք ասելով պատկերել է սրբազան մի երկիր, որը կոչվում է Հայաստան, որի տագնապալի կանչին ձայնեց եւ թողած հարկ, տուն, սիրելիներ դիմեց դեպի հայրենի երկրի վտանգված սահմանները։ Նա չբաժանվեց զենքից, քանզի լրիվ չէր ազատագրված հողը հայրենի։ Մհերը հայ էր եւ կապված էր իր ժողովրդին նրա դժվարության եւ պայքարի օրերին, անձնվիրաբար ծառայում եւ մեռնում նրա համար։ Մհերն այսօր մեզ հետ է, մեր մեջ եւ մեզ պահապան։

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյան»։

Նմանօրինակ հեռագիր է ստացվել նաեւ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի կողմից։ Այնտեղ մասնավորապես գրված է. «Արցախյան գոյամարտի յուրաքանչյուր դրվագ շաղախված է մեր եղբայրների ու քույրերի արյամբ։ Միասնական հայրենիքի անխորտակելի զգացումը իր մագնիսական ուժն է կենտրոնացրել այսօր Արցախում եւ ազնիվ հայորդիների ճակատագրի թելերն անխուսափելիորեն անցնում են այստեղով։ Ձեր որդին չհասցրեց իրականացնել իր բազում երազանքները, բայց հասցրեց փաստել իր կենդանի ներկայությունը հայրենիքի մղած ազատամարտում եւ ժառանգել անանց հպարտության զգացում, որ երբեւէ չպետք է լքի Ձեզ։ Ընդունեք մեր խորին ցավակցություններն ու Մհերի անավարտ գործն ամբողջացնելու հաստատակամ հավաստիքը։

ԼՂՀ ինքնապաշտպանությանուժերի հրամանատար Սամվել Բաբայան»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives