November 27, 2024

Դեպի ելման դիրքե՞րը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

«Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերին հրամայվել է վերադառնալ հակամարտության հարավային գծի ելման դիրքերը»,– «Սնարքին» հայտնել է ԼՂՀ մամլո եւ լրատվության դեպարտամենտի պատասխանատու աշխատակից Բորիս Գեւորգյանը։ Ըստ նրա, զինվորական հրամանատարության այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ղարաբաղյան զորքերը կատարել են իրենց առաջադրանքը եւ ոչնչացրել Ադրբեջանի ռազմական հենակետերն ու կրակակետերը, որտեղից վերջին օրերին կատաղորեն ռմբակոծվում էին Հադրութի եւ Մարտունու շրջանների խաղաղ բնակավայրերը։

«Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի տարածքային պահանջներին, ապա ղարաբաղյան կողմը նման մտադրություն չի ունեցել եւ չունի։ ԼՂՀ պաշտպանության բանակի բոլոր գործողությունները եղել են իբրեւ պատասխան հակառակորդին եւ թելադրված բացառապես մեկ նպատակով՝ ապահովել ԼՂՀ–ի եւ նրա բնակչության անվտանգությունը, որոնք ենթարկվել են զինված ագրեսիայի` տնտեսական դաժան շրջափակման հետ միասին»,- ասել է Բ.Գեւորգյանը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives