November 27, 2024

Ողբերգություն Կրասնոսելսկում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501)

Երեկ ՀՀ արտգործնախարարությունում կայացավ լրագրողների հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Էրվին Բյուիի հետ։ Նա ներկաներին ծանոթացրեց կազմակերպության՝ վերջին շրջանում Հայաստանում կատարած աշխատանքներին։ Մասնավորապես, այս ամռան ընթացքում կոմիտեն մարդասիրական օգնություն է բաժանել Հայաստանի սահմանամերձ 6 շրջանների 31 գյուղերում, օրերս կբաժանվի օգնության նոր խմբաքանակ։

Պրն Բյուին ծանոթացրեց նաև Արցախում տարվող աշխատանքների ընթացքին։ Ստեփանակերտում կոմիտեն ունի մշտապես գործող երկու պատվիրակ, որոնք իրականացնում են օգնության ծրագիրը։

Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պատերազմի հետեւանքով ազատազրկվածներին այցելելն է. հետեում են, որպեսզի բանտարկության ընթացքում նրանց հանդեպ ցուցաբերվի մարդկային վերաբերմունք, օգնում են գերիներին կապ հաստատել իրենց հարազատների հետ՝ «Կարմիր խաչի նամակների» օգնությամբ և այլն։ Օգնության բաշխման ընթացքում, ցավոք, գրանցվել է ողբերգական դեպք։ Կրասնոսելսկի շրջանում մեքենաներից մեկի գնդակոծման հետեւանքով զոհվել է վարորդի որդին։ Առայժմ հայտնի չէ՝ ով և ինչ նպատակով է կրակ բացել Կարմիր խաչի մեքենայի վրա։ Նշվեց, որ կազմակերպությունը իր գործունեության սկզբից ի վեր առաջին զոհն է տվել Հայաստանում։

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Ժնեւում կայանալու է պատերազմի զոհերի պաշտպանությանը նվիրված միջազգային կոնֆերանս, որին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արման Կիրակոսյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives