«Ազգ», 14 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(427), երեքշաբթի
Սեպտեմբերի 12-ին ցերեկը թուրքական բանակի մի ուղղաթիռ հայ-թուրքական սահմանի Արմավիրի շրջանի տեղամասի երկայնքով հետախուզական թռիչք է կատարել, երեկ հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հայտնի է նաև, որ նման թռիչքները սահմանից 50 կմ շառավղով արգելված են: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական ինքնաթիռներն արդեն նման թռիչքներ էին կատարել և անգամ թուրքական տարածքից կրակոցներ էին եղել հայկական սահմանի ուղղությամբ: Հակառակ թուրքերի չքմեղանքներին, ռուս սահմանապահ զորքերի շտաբը մի քանի անգամ մատնացույց արեց այդ միջադեպերը: Թուրքերը երևի չեմ մոռացել հանգուցյալ Օզալին՝ մի քիչ վախեցնել հայերին: