November 27, 2024

Գրաչովը Ալիևից հետո ընդունեց Վազգեն Սարգսյանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պահել Գրաչովի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, սեպտեմբերի 8-ին հաղորդեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու մամուլի վարչությունը: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդպիսով իրագործվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատրաստակամությունը, որն արտահայտվել էր դրանից մեկ օր առաջ Պավել Գրաչովի և Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի և Հայաստանի զինվորական ղեկավարների հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Կոլեսնիկովը, քննարկվել է շրջանում ստեղծված իրավիճակը, նախատեսվել են ազգամիջյան ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիներ: Հենվելով ՌԻԱ-ի վրա, այս մասին հաղորդում է Սնարք գործակալությունը:

Ցավոք, մեզ չհաջողվեց հայաստանյան որևէ աղբյուրից մանրամասնություններ ստանալ հանդիպման վերաբերյալ: Ավելին, որոշ գերատեսչություններում ի պատասխան մեր պրպտումների, պարզապես պատասխանեցին, թե ընդհանրապես տեղյակ չեն կայացած հանդիպման մասին: Մեզ հաջողվեց իրազեկ աղբյուրներից միայն պարզել, որ Վազգեն Սարգսյանն ամենայն հավանականությամբ երեկ երեկոյան քաղաքում չէր, թեև Մոսկվայից վերադարձել էր նույն օրը:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives