«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի
Ղարաբաղում առանց լուրջ միջադեպերի
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան երրորդ քարտուղար Նևզաթ Ույանիկը Թուրանի թղթակցին հաղորդել է, թե որոշ լրատվական միջոցների հաղորդագրությունն այն մասին, որ թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի հաղորդագրության հիման վրա տարածվող լուրերը նպատակ ունեն ապակողմնորոշել միջազգային հանրությանը և Թուրքիան ներկայացնել անբարենպաստ լույսի ներքո: