«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի
«Թուրան» գործակալությունը հիմնվելով Բաքվի աղբյուրների վրա հաղորդում է, որ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկել է Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով տեղադրել ռուսական ուժեր: Բաքուն նաև դեմ չէ Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական բազաների տեղադրմանը:
Իր հերթին Իրանի ռադիոն հաղորդել է, որ Թեհրանի կառավարությունը համաձայնել է Ադրբեջան-Իրան սահմանի մոտակայքում վրանային ճամբար ստեղծել ադրբեջանցի փախստականների համար:
Իրանի համաձայնության մասին Հեյդար Ալիևին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանը: Իրանի Կարմիր մահիկի ասոցիացիայի նախագահը Ֆրանսպրեսի թղթակցին հաղորդել է, որ իրանական կողմը մտադիր է փախստականներին հատկացնել 50 հազար վրան: